Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.06.2015 | 00:05

Ո՞վ գտավ իմաստության տեղը, ո՞վ հասավ նրա գանձերին։ Ո՞Ւր են հեթանոսների իշխանները և նրանք, որ երկրի գազանների տիրակալներն էին, որ երկնքի թռչունների հետ էին ճախրում և գանձում էին արծաթ և ոսկի, որոնց վրա հույս դրեցին մարդիկ. նրանց հարստությանը չափ չկար. ովքեր ջանք էին թափում արծաթ ու ոսկի կուտակելու, նրանք իրենց գործով գոյություն չունեն, մահացան ու դժոխք իջան. նրանց փոխարեն ուրիշներն աշխարհ եկան։ Երիտասարդները տեսան լույսը և բնակվեցին երկրի վրա, բայց իմաստության ճանապարհները չճանաչեցին։
Բարուքի թուղթը 3. 15-20

Դիտվել է՝ 2283

Մեկնաբանություններ